Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

«Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ դատավճիռը համընկավ ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ»

«Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ դատավճիռը համընկավ ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ»
21.10.2014 | 12:20

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ օրեր առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին, նշեց, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է մեկտեղեն ջանքերը նրանց ազատելու հարցում արդյունքի հասնելու համար:

«Դատավճիռը կայացվեց հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Այդ երկու փաստերը հնարավոր չէ իրարից տարանջատել»,- irates.am-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը:
Այս պահին, ըստ մեր զրուցակցի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մշակել են հայտարարության նախագիծ: Արթուր Սաքունցը տեղեկացրեց նաև, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ Շանթ Հարությունյանի և նրա համախոհների մասին նկարվել է ֆիլմ, որը վերաբերում է քաղաքացիական անհնազանդությանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բոլոր ամբաստանյալներին ճանաչեց մեղավոր: Դատարանը ամենախիստ պատիժը սահմանեց Վահե Մկրտչյանի նկատմամբ՝ 7 տարվա ազատազրկում։ Ալբերտ Մարգարյանը դատապարտվեց 6, Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Վարդան Վարդանյանը՝ 5, Հայկ Հարությունյանը 4,6 ամսվա, Արմեն Հովհաննիսյանը՝ 2, Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամսվա, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարվա ազատազրկման։
Միսաք Առաքելյանի նկատմամբ նշանակվեց 50 հազար դրամ տուգանք։ Վերջինիս նկատմամբ ընտրված ստորագրությունը՝ որպես խափանման միջոց, վերացվեց։


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ